Բարբադոսը դարձավ հանրապետություն՝ հրաժարվելով բրիտանական միապետից

30-11-2021 10:23

Բարբադոսը դարձել է հանրապետություն՝ փոխարինելով բրիտանական միապետին՝ որպես պետության ղեկավար: Այս մասին հայտնում է Ալ Ջազիրան:  Նոր հանրապետությունը հռչակվել է անցած կեսգիշերին մայրաքաղաք Բրիջթաունի Չեմբերլեն կամրջի շուրջ հարյուրավոր մարդկանց ցնծությունների ներքո: Արարողությանը ներկա է եղել արքայազն Չարլզը:  

Lragir.am,
30-11-2021 10:23