Ավստրիայում պատվաստումից հրաժարվողներին սպառնում է տուգանք ու բանտարկություն

30-11-2021 10:56

Ավստրիայում յուրաքանչյուր ոք, ով կհրաժարվի պատվաստվել կորոնավիրուսի դեմ, կտուգանվի, գրում է Die Presse-ը՝ վկայակոչելով կառավարության մշակած օրինագիծը: Նրանք, ովքեր չեն ցանկանում պատվաստվել, պետք է վճարեն 3,6 հազար եվրո տուգանք: Տուգանքը վճարելուց հրաժարվելու համար մարդը կարող է չորս ամսով բանտ նստել: 7,2 հազար եվրո տուգանք կսպառնա նրանց, ովքեր կանտեսեն պատվաստումների անհրաժեշտության մասին իշխանությունների երկու ծանուցումները: Տուգանքը չեն վճարի նրանք, ում պատվաստումը հակացուցված է բժշկական պատճառներով, ինչպես նաև հղիները և մինչև 12 տարեկան դեռահասները: Օրենքը ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 6-ից:

Lragir.am,
30-11-2021 10:56