Ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո ադրբեջանական իշխանությունները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման քաղաքականություն. ՄԻՊ

30-11-2021 11:02

Սյունիքի մարզի Կապան համայնքի Շիկահող գյուղում Ճակատեն-Կապան ճանապարհին ադրբեջանական իրավական հիմքերից զուրկ, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողության պատճառով մարդիկ կանգնել են անհատական բազմաթիվ խնդիրների առաջ՝ կրթականից մինչև գյուղատնտեսական: «Նույնը վերաբերում է նաև Ճակատենին: Երեկ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ միասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է այդ բնակավայրեր: Նախ, երկու գյուղերում էլ առաջացել են գյուղատնտեսական ապրանքների իրացման խնդիրներ: Բանն այն է, որ, օրինակ, ընկույզի համար տարբեր գնորդներ էին գալիս Շիկահող, իսկ Կապան-Ճանապարհը փակվելուց հետո նրանք չեն կարողանում գալ դժվարանցանելի, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհով»,- նշված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ: Առաջ են եկել կրթական իրավունքի անհատական խնդիրներ, բացի նրանից, որ խաթարվել է դպրոցների բնականոն աշխատանքը: Օրինակ է բերվում, որ Շիկահողի բնակիչներից մեկի երեխաներից 2-ը ճանապարհի պատճառով չեն կարողանում ամեն օր հասնել Կապան, մեկը՝ կրկնուսույցի հետ պարապելու, մյուսը՝ քոլեջ հաճախելու նպատակով: Առցանց կազմակերպել ուսուցումը դեռևս չի ստացվում. այլընտրանքային ճանապարհով էլ հնարավոր չէ կազմակերպել երեխայի բնականոն տեղաշարժը: «Նույնը վերաբերում է նաև Ճակատենին: Երեկ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ միասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է այդ բնակավայրեր: Նախ, երկու գյուղերում էլ առաջացել են գյուղատնտեսական ապրանքների իրացման խնդիրներ: Բանն այն է, որ, օրինակ, ընկույզի համար տարբեր գնորդներ էին գալիս Շիկահող, իսկ Կապան-Ճանապարհը փակվելուց հետո նրանք չեն կարողանում գալ դժվարանցանելի, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհով»,- նշված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ: Ըստ նույն հաղորդագրության՝ առաջ են եկել կրթական իրավունքի անհատական խնդիրներ, բացի նրանից, որ խաթարվել է դպրոցների բնականոն աշխատանքը: Օրինակ է բերվում, որ Շիկահողի բնակիչներից մեկի երեխաներից 2-ը ճանապարհի պատճառով չեն կարողանում ամեն օր հասնել Կապան, մեկը՝ կրկնուսույցի հետ պարապելու, մյուսը՝ քոլեջ հաճախելու նպատակով: Առցանց կազմակերպել ուսուցումը դեռևս չի ստացվում. այլընտրանքային ճանապարհով էլ հնարավոր չէ կազմակերպել երեխայի բնականոն տեղաշարժը:

Lragir.am,
30-11-2021 11:02