ՀՀ եւ Թուրքիայի միջնորդությունը ռուս-ուկրաինական հարցում

30-11-2021 15:18

ՌԻԱ   Էրդողանը Պուտնին ու Զելենսկուն իր միջնորդությունն է առաջարկել: Ինչպես ռուսն ու ուկրաինացին էին 2015-ին իրար մորթում՝ պատմության մեջ դեռ չի պատահել: Հիմա էլ 7/24 ռեժիմով հակաուկրաինական քարոզչություն տարածող TV-սոխակները նախապատրաստում են կոնկրետ, իրական եւ իրեղեն պատերազմ, որը ծանր է անդրադառնալու նաեւ Հայաստանի վրա: Հակազդելու ոչ ստանդարտ եղանակներ են պետք Տասնյակ հազարավոր սլավոնների կյանք տարած ռուս-ուկրաինական էթնիկ, այսինքն ցեղամիջյան պատերազմը կարող է անսպասելի կերպով կանխվել: ՆԱՏՕ անդամ Թուրքիան եւ ՀԱՊԿ անդամ Հայաստանը կարող էին համատեղ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ: Առաջին պլան պետք է մղվի խնդրի հումանիտար բաղադրիչը: Կարեւորը խաղաղ կյանքի հրամայականն է ու վայրագության գիրկն ընկած երկու ժողովուրդներին խաղաղության կոչեր հնչեցնելու մեր պարտքն ու հնարավորությունը: Թուրքիան երկու պետութունների վրա ազդելու իր լծակներն ունի՝ շնորհիվ այդտեղ բնակվող թրքախոս զանգվածների: Հայերը իրեց լծակներն ունեն: Ռուսին ու ուկրաինացուն, իսկ այն ժամանակ սլավոնին, այսինքն լատիներեն սկլավին՝ ճորտին, Բյուզանդիայի տեր-տիրական հայ կայսրերը, սպարապետներն ու ծովակալները, եկեղեցու պատրիարքներն ու քահանաները, առեւտրական հզոր դասը, քերականներն ու մաթեմատիկոսները կյուրեղյան գիր էին տվել ու գրիչ պահել սովորեցրել, բերանները լեզու դրել ու աղոթք թելադրել՝ սովորեցրել պետության օրենք կիրառել ու զենք բռնել: Մեկ բան չէինք արել՝ հեթանոս ցեղախմբերին մի կարգին, հայեցի անուն տալ հին գերմանական «ռուզեր», այսինքն թիավարի փոխարեն: Փոխարենը, հիմա կարող ենք հաշտեցնել երկու ցեղին, նույնիսկ եթե սոխակները շարունակեն ծլվլալ: Ողղակի հիշեցնելով, թե ինչից՝ ինչ սարքեցինք, չիմանալով գլխներիս գալիքը: Դա պետք է հիշեցնել նույն 7/24 ռեժիմով: ՌԴ դեսպանատան դռանը բարձրախոս կախել ու ռուսերենով անընդհատ հիշեցնել, որ չկա ռուս-ուկրաինական խնդիր՝ կա խոզերի առջեւ մարգարիտներ շաղ տալու հայկական խնդիրը: Մարգարիտները հավաքելու ժամանակն է: Այն պահին էլ շատ ցեղեր կհաշտվեն: Ezerk.am

Lragir.am,
30-11-2021 15:18