Չինաստանը ողջունում է տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանման ուղղությամբ ՌԴ-ի ջանքերը

30-11-2021 16:12

Չինաստանը ողջունում է այն ջանքերը, որոնք Ռուսաստանը գործադրում է տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հրավիրված ճեպազրույցում հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջաո Լիծյանը՝ մեկնաբանելով Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի բարձր մակարդակով կայացած եռակողմ հանդիպումը: «Չինաստանը ողջունում է Ռուսաստանի ջանքերը տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանման ուղղությամբ: Չինաստանը հույս ունի, որ երկու կողմերը կգնան միմյանց ընդառաջ, տարաձայնությունները կհարթեն երկխոսության, խորհրդակցությունների միջոցով և միասին կպահպանեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը»,- նշել է նա:

Lragir.am,
30-11-2021 16:12