Պատվաստումային շրջիկ կայանները` Գեղարքունիքի բնակավայրերում

30-11-2021 16:22

Մարզերում շարունակվում է COVID-19-ի դեմ պատվաստումային ակտիվ գործընթացը: Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ, Նորադուս, Ներքին Գետաշեն և Ձորագյուղ բնակայրերի բնակիչների շրջանում պատվաստումային շրջիկ կայանների միջոցով մասնագետներն իրականացնում են իրազեկման աշխատանքներ, բժշկական խորհրդատվություն` կորոնավիրուսային հիվանդության բարդությունների և COVID-19-ի դեմ պատվաստման անհրաժեշտության վերաբերյալ: Շրջայցը ցույց է տալիս, որ գյուղերում նույնպես պատվաստվածների ցուցանիշն ավելանում է, և շրջիկ կայանների առկայությունը խթանում է պատվաստումային գործընթացը:

Lragir.am,
30-11-2021 16:22