Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը

30-11-2021 17:39

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է նախկին Գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: Այսպիսով, Աղվան Հոսեփյանը կշարունակի մնալ կալանքի տակ: «Որոշումը դեռ չենք ստացել, բայց հենց ստանանք, 15-օրյա ժամկետում կբողոքարկենք Վճռաբեկ դատարանում»,– նշել է Ալեքսանյանը:

Lragir.am,
30-11-2021 17:39