Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Միխայիլ Զուրաբովի բաժնեմասի վրա կալանք է դրվել

30-11-2021 18:07

Նոյեմբերի 29-ին կալանք է դրվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետեր «Զանգեզուր մայնինգ» ընկերության 12.4 տոկոս բաժնեմասի և կոմբինատի մեկ այլ փայատեր՝ «ԱՄՓ հոլդինգի» 12.5 տոկոս բաժնեմասի վրա: Այդ մասին տեղեկանում ենք իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրում ընկերությունների նկատմամբ առկա սահմանափակումներից, հաղորդում է 1lurer.am-ը: «Զանգեզուր մայնինգի» բաժնետերը կիպրական Walnort Finance Limited ընկերության միջոցով Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովն է: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Lragir.am,
30-11-2021 18:07