Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկ ջոկատայիններն ավարտել են համատեղ զորավարժությունները

30-11-2021 19:56

Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկ ջոկատայիններն ավարտել են Close Quarter Battle 2021 համատեղ զորավարժությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին գրում է Greek City Times կայքը: Համատեղ զորավարժությունների նպատակը հատուկ նշանակության միավորված ուժերի մարտունակության և փոխգործակցության բարձրացումն էր մարտական պայմաններում: Դասընթացը ներառել է արագ արձագանքման մարտական հրաձգություն, շարժվող թիրախների ոչնչացում, գիշերային ու քաղաքային մարտեր, բնակելի թաղամասերում մահացածների և վիրավորների հետ աշխատանքներ: «Նման զորավարժությունները Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի միջև Եռակողմ համագործակցության ծրագրի հետ միասին, արտացոլում են երեք երկրների զինված ուժերի հիանալի համագործակցությունը»,- հայտարարել է Կիպրոսի պաշտպանության նախարարությունը:

Lragir.am,
30-11-2021 19:56