Կանանց Հայաստան-Նորվեգիա հանդիպումը 69-րդ րոպեին 0-9 հաշվի ժամանակ անավարտ մնաց մառախուղի պատճառով

30-11-2021 20:50

Նոյեմբերի 30-ին կայացավ Կանանց ԱԱ-2023 ընտրական փուլի Հայաստան-Նորվեգիա հանդիպումը: Ուժեղ մառախուղի պատճառով հանդիպումն ընդհատվեց 69-րդ րոպեին, երբ հաշիվը 0:9 էր: Բանակցություններից հետո ՖԻՖԱ-ի պատվիրակը և հանդիպման գլխավոր մրցավարը որոշում կայացրեցին վերախաղարկել հանդիպումը վաղը՝ ժամը 11:00-ին՝ սկսած 69-րդ րոպեից: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից:

Lragir.am,
30-11-2021 20:50