Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված քաղաքացիներին, որոնց թվում նաև երեխա է եղել

01-12-2021 10:26

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 30-ին, ժամը 22:08-ին  ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Երևանի Նորքի թիվ 19/7 շենքի մոտակա շինհրապարակում (կատլավան), կան արգելափակված քաղաքացիներ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը: Պարզվել է, որ «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ղ․) դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Երևանի Նորքի թիվ 19/5 շենքի մոտակայքում գտնվող շինհրապարակում: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, դուրս բերել արգելափակված վարորդին և ուղևորներին (Լ․ Չ․, ծնված 1991 թ․ և Ն․ Գ․, ծնված 2016 թ․) ավտոմեքենայից, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ՝ ավտոմեքենան: Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

Lragir.am,
01-12-2021 10:26