«Ռոստելեկոմ»-ը մեկ ամսավճարի 30%-ը կուղղի ռոբոտաշինության ուսուցման ծրագրին՝ հիմնելով ռոբոտաշինության լաբորատորիաներ

03-12-2021 18:09

«Ռոստելեկոմ» ընկերությունը դեկտեմբերի 3-ից հանդես է գալիս «Նվիրի՛ր երազանք» նոր հատուկ առաջարկով, որի շրջանակում ընկերության բաժանորդները հնարավորություն կունենան իրենց ներդրումը կատարել ՀՀ տեխնոլոգիական հզոր ապագայի համար՝ նվիրելով երազանք երեխաներին: Ընկերությունն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում նախատեսում է հիմնել ռոբոտաշինության խմբակներ ՀՀ մի շարք բնակավայրերում: «Նվիրի՛ր երազանք» առաջարկին միացած յուրաքանչյուր նոր բաժանորդագրության (ֆիզիկական անձանց կողմից) մեկ ամսվա վճարի 30%-ը ընկերությունը կուղղի երեխաների համար ՀՀ-ում ռոբոտաշինության լաբորատորիաների կառուցմանն ու դասընթացների կազմակերպմանը: Այսպիսով, ընկերության բոլոր նոր բաժանորդները կդառնան Ռոստելեկոմ «Բարի կամքի դեսպաններ»՝ նպաստելով բարձր տեխնոլոգիաների զարգացմանը Հայաստանում: «Ռոստելեկոմ»-ը նախատեսել է նաև մի շարք առավելություններ բաժանորդների համար: Այսպիսով,  միանալով ընկերության ծառայություններին  1 տարի բաժանորդագրության պայմանով, բաժանորդները կստանան․ 1 ամիս անվճար ծառայություններից օգտվելու հնարավորություն, Ինտերնետի մինչև 200 Մբ/վ արագություն՝ կախված սակագնային փաթեթից, Սմարթ հեռուստատեսության շատ ալիքներ /մատուցվում են «Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊԸ հետ համատեղ/: «Մեծ ոգևորությամբ հայտարարում ենք Հայաստանի տեխնոլոգիական զարգացման համար շատ կարևոր նախագծի մեկնարկի մասին: Մեր նպատակն է մեր բաժանորդների հետ միասնական ուժերով ստեղծել հավասար հնարավորություններ տարբեր սոցիալական խմբերի երեխաների համար՝ հասանելի դարձնելով բարձր տեխնոլոգիական գիտելիքները, տրամադրելով որակյալ կրթություն և ստեղծելով մոտիվացիա՝ զբաղվելու ապագայի մասնագիտություններով: Ռոստելեկոմը նախկինում նույնպես աջակցություն է ցուցաբերել ռոբոտաշինության զարգացման ծրագրերին, ինչպիսին է օրինակ «Լեգոստարտ»-ը, իսկ այս անգամ նախագծի հեղինակը և իրականացնողը անմիջականորեն մենք ենք հանդիսանում: Նախատեսում ենք ռոբոտաշինության յուրաքանչյուր լաբորատորիայի բացման օրվանից սկսած 1 տարվա ընթացքում ունենալ վերապատրաստված երեխաներից կազմված խմբեր, ովքեր կմասնակցեն Ռոբոտաշինության համաշխարհային օլիմպիադային»,- նշեց «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը: Նորաստեղծ լաբորատորիաներն ապահովված կլինեն ռոբոտաշինության պրակտիկ դասընթացների համար բոլոր անհրաժեշտ պարագաներով՝ ռոբոտաշինության դասընթացների համար նախատեսված Լեգոյի պրոֆեսիոնալ հավաքածուներ, համակարգիչներ, հեռուստացույցներ, հատուկ հարմարեցված կահույք ու անհրաժեշտ կահավորանք: Ավելին, ընկերությունը նաև կհոգա ռոբոտաշինության ուսուցիչների վերապատրաստման ծախսերը՝ կազմակերպելով համապատասխան դասընթացներ: Ռոստելեկոմը նախատեսում է ռոբոտաշինության բոլոր խմբակների հիմնման աշխատանքներն ավարտին հասցնել մինչ 2022թ. ավարտը: «Նվիրի՛ր երազանք» առաջարկի մանրամասներն՝ այստեղ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ–ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rostelecom.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս: 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով: «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր, Շենգավիթ վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ: «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

Lragir.am,
03-12-2021 18:09