Արցախում հայ զինծառայող է զոհվել

06-12-2021 07:40

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեկտեմբերի 5-ին, ժամը 21:20-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել  ՊԲ ժամկետային զինծառայող  2002 թ. ծնված Գոռ Էդուարդի Մարտիրոսյանը, հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից: Դեպքի մանրամանսերը պարզելու համար կատարվում է քննություն: ԱՀ Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի հարազատներին:

Lragir.am,
06-12-2021 07:40