Կամո Հովհաննիսյանի ծառայություններով հետաքրքրված է Լա լիգայի թիմերից մեկը

06-12-2021 16:30

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Կամո Հովհաննիսյանի ծառայություններով հետաքրքրված է իսպանական ակումբներից մեկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ղազախական ԶԼՄ-ները: Հայ ֆուտբոլիստի պայմանագիրը «Կայրաթ»-ի հետ վերջանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին, և Հովհաննիսյանը դեռևս ցանկություն չունի նոր պայմանագիր ստորագրել ներկայիս ակումբի հետ: Պաշտպանը ցանկություն ունի եվրոպական ակումբներից մեկում հանդես գալ: Կամո Հովհաննիսյանը Ղազախստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 25 խաղի` դառնալով 4 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ:

Lragir.am,
06-12-2021 16:30