Ռուսաստանում հայտնաբերվել են օմիկրոն շտամի առաջին դեպքերը

06-12-2021 16:29

Ռուսաստանում հայտնաբերվել են օմիկրոն շտամի առաջին դեպքերը, այն հայտնաբերվել է Հարավաֆրիկյան Հանրապետւթյունից ժամանած երկու քաղաքացիների մոտ, հաղորդում է Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունը: «Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ​​ինստիտուտի կողմից իրականացված գենոմի լայնածավալ հետազոտության արդյունքում ստացված դրական PCR թեստի համաձայն՝ երկու հիվանդի մոտ հաստատվել է օմիկրոն շտամը», – հայտարարել է Ռոսպոտրեբնադզորը, հայտնում է Интерфакс-ը:

Lragir.am,
06-12-2021 16:29