Պուտին-Բայդեն տեսակոնֆերանսը կանցնի փակ ձևաչափով

06-12-2021 17:07

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի տեսակոնֆերանսը, որը կսկսվի երեքշաբթի՝ դեկտեմբերի 7-ի երեկոյան, կանցկացվի փակ ռեժիմով: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Կոմերսանտը: Նախագահ Պուտինը հանդիպումից հետո չի նախատեսում հանդես գալ որևէ հայտարարությամբ, նշում է Պեսկովը: «Կարծում ենք, որ դա կլինի բավականին երկար և բովանդակալից տեսակոնֆերանս»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պեսկովը: Եթերում, նրա խոսքով, կցուցադրվեն երկու նախագահների հանդիպման որոշ կադրեր: «Իհարկե, խոսքը գնում է միայն առաջին կադրերի մասին: Բոլոր շփումները կկատարվեն փակ ռեժիմով: Նկատի ունենք, որ սա ուղղակիորեն երկու նախագահների խոսակցություն է լինելու: Չեմ կարող ասել, թե ով կլինի նախագահ Բայդենի կողքին»,- հավելել է Կրեմլի խոսնակը:

Lragir.am,
06-12-2021 17:07