Թուրքիայի խորհրդարանի 13 ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու նախագահական միջնորդությունները մեջլիսում են

06-12-2021 18:07

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) 13 պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ նախագահականի 15 միջնորդությունները հասել են խորհրդարանի նախագահությանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն: Միջնորդությունները փոխանցվել են խորհրդարանի Սահմանադրության և արդարադատության հանձնաժողովի անդամներից կազմված միացյալ հանձնաժողովին:

Lragir.am,
06-12-2021 18:07