COVID-19. Հայաստանում ավելի շատ տղամարդիկ են պատվաստվել, քան կանայք

06-12-2021 20:53

Հանրապետությունում դեկտեմբերի 6-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 352 805 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 835 816,  երկրորդ դեղաչափ` 516 989: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ առաջին դեղաչափ ստացած անձանց շրջանում կանայք կազմում են 45.9 տոկոս, տղամարդիկ՝ 54.1 տոկոս: Երկրորդ դեղաչափ ստացողների շրջանում կանանց ցուցանիշը 45.2, տղամարդկանց՝ 54.8 տոկոս է:

Lragir.am,
06-12-2021 20:53