ՆԱՏՕ-ն չի ընդունում «կարմիր գծեր».Պեսկով

06-12-2021 21:20

ՆԱՏՕ-ն ցուցաբերում է ծայրահեղ ագրեսիվ դիրքորոշում է և չի ճանաչում «կարմիր գծեր»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Մենք տեսնում ենք, որ հիմա ՆԱՏՕ-ն ցուցաբերում է ագրեսիվ պահվածք: Մենք տեսնում ենք պարոն Ստոլտենբերգի (խմբ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար) հռետորաբանությունը: Մենք տեսնում ենք ԱՄՆ-ի տարբեր ներկայացուցիչների հռետորաբանությունը: Դրանք բոլորը խոսում են այն մասին, որ չեն ընդունում որևէ կարմիր գիծ: Դրանք խոսում են այն մասին, որ ՆԱՏՕ-ն կանի այն ինչ ցանկանում է: Դա մեզ դուր չի գալիս: Մենք անում ենք այնպես, որ ապահովագրենք մեր շահերը»,-ասել է Պեսկովը:

Lragir.am,
06-12-2021 21:20