Թուրքիայի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

09-12-2021 14:57

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է  թուրքական TRT-ն: Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը  քննարկել են Թուրքիա-Իրան հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող  զարգացումներին վերաբերող հարցեր:

Lragir.am,
09-12-2021 14:57