Հայհոյանքի ապաքրեականացման նախագիծը չընդունվեց ԱԺ-ում

09-12-2021 15:13

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ չընդունեց «Հայաստան» խմբակցության հեղինակած Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և Քրեական դատավարության օրենքում փոփոխություն կատարելու մասին փաթեթը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ քվեարկեց: Այս նախագծով ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է Քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածն ուժը կորցրած ճանաչել, ըստ որի՝ ծանր վիրավորանքն ու հայհոյանքը քրեականացվում է: ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է քվեարկում այս օրենքի նախագծին: Եվս մեկ անգամ թույլ տվեք արձանագրել, որ խոսքի ազատությունը և հայհոյանքի ազատությունն իրար հետ ոչ մի աղերս չունեն: Հայհոյանքն ու բռնության խոսքն ու մշակույթը հավասարապես անընդունելի են՝ անկախ նրանից, թե դա ում դեմ է ուղղված՝ ընդդիմության, թե իշխանության»:

Lragir.am,
09-12-2021 15:13