Սահմանազատման և սահմանագծման համար Մոսկվայից խումբ չի ժամանել․ փոխնախարար

09-12-2021 15:34

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց տեղեկությունները, թե Ռուսաստանի ՊՆ հատուկ ինքնաթիռը երեկ Երևան է բերել դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի ՌԴ ներկայացուցիչներին: «Մոսկվայից պարբերաբար կարող են տարբեր խմբեր գալ՝ իրենց խնդիրները քննարկելու: Դուք մի մոռացեք, որ այստեղ իրենք ունեն ռազմաբազա և այլն: Բայց ձեր նշած սահմանազատման և սահմանագծման համար Մոսկվայից խումբ չի ժամանել»,-ասաց փոխնախարարը:

Lragir.am,
09-12-2021 15:34