Մինչև տարեվերջ ամեն ինչ անելու ենք, որ հասցնենք, որպեսզի պատշաճ կահավորում ու ինժեներական աշխատանքներ տարվեն առաջնագծում․ Արման Սարգսյան

09-12-2021 15:49

«Մինչև տարեվերջ ամեն ինչ անելու ենք, որ հասցնենք, որպեսզի պատշաճ կահավորում ու ինժեներական աշխատանքներ տարվեն առաջնագծում, որ մեր զինվորները գտնվեն այնպիսի վայրում, ինչը փորձում ենք անել»,- այսօր լրագրողներին ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը: Նրա խոսքով՝ ավելի քան մեկ տարի է՝ առաջնագիծը կահավորվում է, դա անընդհատ պրոցես է: «Տեսանյութեր էլ կան, թե ինչպիսի հրաշալի մոդուլային տնակներ ենք կառուցել ու տեղադրել: Դա գերառաջնային խնդիր է, և ամեն ինչ անում ենք: Դրանք մոդուլային տնակներ են, որոնք պատշաճ հնարավորություն են ստեղծում մեր զինծառայողներին հերթափոխ իրականացնելու, քնելու, տաքանալու: Իրենք ապահովված են և վառելափայտով, ամեն ինչ պետությունն անում է՝ այս վիճակը շտկելու համար: Իսկ եթե նկատի ունեք, որ ամբողջն արդեն պետք է կահավորված լիներ, դուք հիշեք, որ պատերազմի արդյունքում ձևավորվել են նոր սահմաններ: Եվ այդ սահմանները ենթադրում են և ինժեներական աշխատանք, ամեն ինչ»,- նշեց նա:

Lragir.am,
09-12-2021 15:49