Քարին տակ գյուղում ականի պայթյունից երկու ադրբեջանցի է մահացել

09-12-2021 15:47

Բաքվի վերահսկողության տակ գտնվող Քարին տակ գյուղում ականի պայթյունից երկու ադրբեջանցի է մահացել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»–ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: «Ականի պայթյունի հետևանքով զոհվել են երկու քաղաքացիական անձինք, որոնք վերանորոգման աշխատանքներ են իրականացրել Շուշիի շրջանի տարածքում»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշվում է, որ մահացած քաղաքացիները եղել են շինարարական ընկերության աշխատակիցներ, որը վերականգնողական աշխատանքներ է իրականացնում Քարին տակ գյուղում:

Lragir.am,
09-12-2021 15:47