ԱՄՆ-ի գլխավորած Միջազգային կոալիցիայի ռազմական զորախումբն ավարտել է իր առաքելությունը Իրաքում

09-12-2021 16:16

ԱՄՆ-ի գլխավորած Միջազգային կոալիցիայի ռազմական զորախումբն ավարտել է իր առաքելությունը Իրաքում և լքել երկիրը, գրում է Անատոլիական գործակալությունը: Այս մասին հայտարարել է Իրաքի կառավարությունում ազգային անվտանգության հարցերով խորհրդական Կասեմ ալ-Արաջին: «Մենք ավարտել ենք վերջին բանակցությունները կոալիցիոն ուժերի հետ: Կոալիցիոն ուժերի ստորաբաժանումները ավարտել են իրենց առաքելությունը Իրաքում և պատրաստվում են լքել երկիրը»,- ասել է նա: Նախկինում Իրաքի շիա ապստամբ խմբավորումները, որոնք հայտնի են Իրանի հետ իրենց մտերմությամբ,  սպառնացել են հարձակվել երկրում ԱՄՆ-ի ուժերի վրա  դեկտեմբերի վերջից:

Lragir.am,
09-12-2021 16:16