Սուդանում միջցեղային բախումներ են տեղի ունենում

09-12-2021 16:55

Սուդանի Արևմտյան Դարֆուր նահանգում երկու օրվա ընթացքում միջցեղային բախումների զոհ է դարջել առնվազն 88 մարդ, կա մոտ 100 վիրավոր, հաղորդում է Euronews-ը: Սուդանի բժիշկների կոմիտեի տվյալներով՝ դեկտեմբերի 4-ին Կրանիկի շրջանում սկսվել է արյունահեղության հերթական ալիքը, որը շարունակվել է մինչեւ դեկտեմբերի 5-ի առավոտ: Լարվածությունը հանգեցրել է Դարֆուրից միգրացիայի նոր ալիքի: Բախումների շրջանում տեղակայվել են զինվորական ստորաբաժանումներ: Ամեն տարի հարյուրավոր մարդիկ են մահանում, իսկ հազարավոր մարդիկ լքում են իրենց տները Դարֆուրի շրջանի ցեղերի միջև վեճերի պատճառով:

Lragir.am,
09-12-2021 16:55