Գեղարքունիքի հատվածում փոխհրաձգություն է սկսվել, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների

09-12-2021 17:38

Դեկտեմբերի 9-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել՝ ժամը 16:25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ժամը 17:00-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում էր: Իրադարձությունների զարգացման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Lragir.am,
09-12-2021 17:38