Հարոյանը մասնակցել է «Կադիս»-«Սևիլիա» խաղին

04-01-2022 10:31

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրում «Կադիս»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Սևիլիա»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` իսպանական Լա լիգայի 19-րդ տուրում «Կադիս»-ը, տանն ընդունելով «Սևիլիա»-ին, զիջել է նվազագույն հաշվով` 0:1: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանն, ով ճանաչվել է 2021 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, «Կադիս»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ խաղին: «Կադիս»-ը Լա լիգայի մրցաշարային աղյուսակում նախավերջին տեղում է:

Lragir.am,
04-01-2022 10:31