Անդրանիկ Գրիգորյանը՝ Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ

05-01-2022 17:27

Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ է նշանակվել Անդրանիկ Գրիգորյանը: Անդրանիկ Գրիգորյանը ծնվել է 1977թ.: Մասնագիտական կրթություն է ստացել նախ ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետում, ապա ՌԴ կառավարությանը կից ժողտնտեսության ակադեմիայի Ասպիրանտուրայում՝ ստանալով Տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում: Կրթություն է ստացել նաև ԱՄՆ Թաֆթս համալսարանի Դիվանագիտության և իրավագիտության Ֆլետչերի դպրոցում: Աշխատանքային գործունեությունը սկսել է 2001թ.-ին ՀՀ ԿԲ-ում: 2001-2009թթ. տարբեր պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի կենտրոնական բանկում և առևտրային բանկերում: Այնուհետև վերսկսել է աշխատանքը ՀՀ ԿԲ-ում՝ որպես Ֆինանսական համակարգի կարգավորման և կայունության վարչության պետի տեղակալ: 2011-2012թթ. զբաղեցրել է Ֆինանսական համակարգի կարգավորման  վարչության պետի պաշտոնը: 2012-2019թթ. ղեկավարել է Ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման վարչությունը, իսկ 2019թ.-ից մինչև 2021թ. դեկտեմբեր պաշտոնավարել է որպես  ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն, Գործադիր կոմիտեի անդամ: 2005 – 2018թ. զբաղվել է ակադեմիական գործունեությամբ՝ դասախոսելով Երևանի պետական համալսարանում: 2012-2018թթ. Անդրանիկ Գրիգորյանը եղել է Եվրախորհրդի կենսաթոշակային պահուստային ֆոնդի Կառավարման խորհրդի անդամ – Հայաստանի ներկայացուցիչ: 2020թ.-ից Հայաստանից Տնօրենն է Սևծովյան առևտրի և զարգացման բանկում: Ամուսնացած է, ունի 3 երեխա:

Lragir.am,
05-01-2022 17:27