ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ և PROPARCO-ի համագործակցության շնորհիվ 10 մլն ԱՄՆ դոլար կուղղվի ՀՀ ՓՄՁ զարգացմանը

10-01-2022 18:01

Հայէկոնոմբանկը Ֆրանսիայի զարգացման գործակալության (PROPARCO) հետ կնքեց 10 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկային պայմանագիր՝ միտված երկրի  փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը: Վարկի գումարի 10%-ը բանկը հատկացնելու է նաև կլիմայական կանաչ ծրագրերի ֆինանսավորմանը: «Proparco-ն ուրախ է սկսել այս համագործակցությունը Հայէկոնոմբանկի հետ, բանկի, որը թիրախավորում է հատկապես բիզնես սեգմենտները և ոլորտները, որոնք կարևոր են Հայաստանի զարգացման համար, ինչպիսիք են ՓՄՁ-ները, գյուղատնտեսության ոլորտը, ինչպես նաև կլիմայական ծրագրերը: Հենվելով մասնաճյուղային լայն ցանցի և թվային լուծումների վրա՝ բանկը կկարողանա օգտագործել ֆինանսավորումը, ընդլայնել իր հաճախորդների թվաքանակը՝ անհրաժեշտ պահին աջակցելով վերջիններիս»,-ասված է Proparco-ի հաղորդագրությունում: Բանկը շարունակում է իր ակտիվ ներգործությունն ունենալ երկրի տնտեսության զարգացման գործում, որի մասին է վկայում բանկի գործունեության ընթացքում միջազգային հեղինակավոր կառույցների հետ ավելի քան 90 հաջողված ծրագրերի իրականացումը: Proparco-ի մասին. Proparco-ն Agence Française de Developpement Group-ի (AFD Group) մասնավոր հատվածի ֆինանսավորման հենասյունն է: Ավելի քան 40 տարի այն նպաստում է տնտեսական, սոցիալական և բնապահպանական ոլորտների զարգացմանը՝ թիրախավորելով հետևյալ ուղղությունները՝ վերականգնվող էներգիա, ենթակառուցվածքներ, ագրոբիզնես, առողջապահություն և կրթություն: Նրա գործունեությունը նպատակ ունի ամրապնդելու մասնավոր հատվածի ներդրումը 2015թ. միջազգային հանրության կողմից ընդունված Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) հասնելու գործում: Այդ նպատակով Proparco-ն ֆինանսավորում է այն ընկերություններին, որոնց գործունեությունը նպաստում է աշխատատեղերի և արժանապատիվ եկամուտների ստեղծմանը, առաջնային անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների տրամադրմանը և կլիմայի փոփոխության դեմ պայքարին:

Lragir.am,
10-01-2022 18:01