Տեղի է ունեցել 45 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

11-01-2022 17:58

Հայաստանի ֆոնդային բորսայում այսօր տեղի է ունեցել 45 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: AMGB1129A316 տարբերակիչ ծածկագրով և 10 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ծավալը կազմել է 45 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի, քան 78,5 մլրդ ՀՀ դրամ` գերազանցելով տեղաբաշխման ծավալն ավելի քան 1․6: Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 10.6031%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը` 8%: Հունվարի 11-ին Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի են ունեցել նաև AMGN60294227 և AMGN362942282 ծածկագրերով համապատասխանաբար 3 և 2  մլրդ ՀՀ դրամ անվանական ծավալով պետական պարտատոմսերի հետգնման աճուրդներ: Պետական պարտատոմսերի առաջնային աճուրդներին կարող եք մասնակցել առաջնային դիլերների միջոցով, որոնց ցանկը հրապարակվում է ՀՀ ֆինանսների նախարարության կայքում, իսկ երկրորդային շուկայից պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել բորսայի անդամների կամ շուկայի մասնակիցների միջոցով: Աճուրդների մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով Հայաստանի ֆոնդային բորսայի կայքի «ՊՊ աճուրդներ» բաժին:

Lragir.am,
11-01-2022 17:58