Կարեն Գիլոյանն ընտրվել է ֆիզկուլտուրայի ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ

12-01-2022 18:39

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նորացված կազմով գումարված 1–ին նիստում ՀՖԿՍՊԻ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, հոգաբարձուների խորհրդի քարտուղար՝ ՀՖԿՍՊԻ հասարակական և հումանիտար գիտությունների ամբիոնի դասախոս Վարինկա Ավագիմյանը: Այս մասին հայտնում են ինստիտուտի կապերի բաժնից: Նիստի ընթացքում ՀՖԿՍՊԻ շրջանավարտ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Համահայկական խաղերի հիմնադիր, հայկական սպորտի երախտավոր Հարություն Յավրյանին ռեկտոր Դավիթ Խիթարյանը հանձնել է բուհի 75–ամյակին նվիրված ոսկե հուշամեդալ:

Lragir.am,
12-01-2022 18:39