Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում

13-01-2022 11:21

Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը մեկնարկել է Եվրոպայի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում մեկնարկած Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսել են տղամարդիկ: Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում զբաղեցրել է 19-րդ տեղը: Հաջորդ` ազատ ծրագրին մասնակցելու իրավունք են ստացել մինչև 24-րդ տեղը զբաղեցրած մարզիկները: Հայաստանի ներկայացուցիչներից առաջնությանը մասնակցում է նաև Թինա Կարապետյան-Սիմոն  Սենեկալ պարային  զույգը:

Lragir.am,
13-01-2022 11:21