«Հայաստան» հիմնադրամը հայրենիքի պաշտպանի կողքին է

13-01-2022 15:32

Հետպատերազմյա  շրջանում  «Հայաստան» հիմնադրամի կարևոր առաջնահերթություններից է  մարտերի ընթացքում վիրավորված զինծառայողների առողջության վերականգնումը: Տղաների վերականգնողական բուժման համար՝ «Հայաստան» հիմնադրամը համագործակցելով Արաբկիր բժշկական կենտրոնի և Կոշի վերականգնողական  կենտրոնի հետ, նրանց տրամադրել է տարատեսակ վերականգնողական մարզասարքեր և այլ բժշկական պարագաներ: Կենտրոններում յուրաքանչյուր զինվորի համար ընտրվել է իր առողջական վիճակին համապատասխան վերակագնողական կուրսն ու շարունակվել մինչև վերջինիս լիարժեք վերականգնումը, տեղեկացնում են Հիմնադրամից:

Lragir.am,
13-01-2022 15:32