Աշխարհում 2021 թվականին ԱՀ-ի մատակարարումներն աճել են ռեկորդային տեմպերով

13-01-2022 23:17

Անհատական համակարգիչների (ԱՀ) համաշխարհային մատակարարումները 2021 թվականի արդյունքներով կտրուկ աճել են 14,8 տոկոսով եւ հասել 348,8 միլիոնի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են International Data Corporation (IDC) հետազոտական ընկերության նախնական տվյալները: Աճի տեմպերը ռեկորդային են դարձել 2012 թվականից եւ գերազանցել կազմակերպության սեփական կանխատեսումները: Հոկտեմբեր-դեկտեմբերին ԱՀ-ի վաճառքները 1 տոկոսով բարձրացել են 2020 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ եւ հասել 92,7 միլիոն հատի: «2021 թվականին ձեւավորվեց ԱՀ-ի շուկա,-ասել Է IDC-ի հետազոտությունների հարցով մենեջեր Ջիթեշ Ուբրանին:-Սպառողների պահանջարկը ԱՀ-ի զարգացող շուկաներից եւ դրանց առեւտրային պահանջարկն ուժեղ մնացին անցած եռամսյակում, իսկ սահմանափակող գործոն դարձավ առաջարկը»: «Լոգիստիկայի դժվարին իրադրությունը մատակարարումների պահպանվող դեֆիցիտի հետ միասին խոսում Է այն մասին, որ ԱՀ-ի շուկան կարող Է Էլ ավելի ուժեղ աճել, քան 2021 թվականին»,-նշել Է IDC-ի փոխնախագահ Թոմ Մայնելլին: Դրա հետ միասին նա սպասում Է, որ 2022 թվականի առաջին կիսամյակում առաջվա պես կդիտվի սահմանափակ առաջարկի իրավիճակ, հատկապես առեւտրային հատվածում, որտեղ պահանջարկն ավելի արտիվ Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Lragir.am,
13-01-2022 23:17