Կներկայացվի «Սիմֆոնիկ Հոլիվուդ» համերգային ծրագիրը

13-01-2022 23:35

Հունվարի 20-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Սիմֆոնիկ Հոլիվուդ» համերգը, որի ծրագրում ներառված են հոլիվուդյան հայտնի կինոֆիլմերի մեղեդիները: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի «Աստղային պատերազմներ», «Ռոկկի», «Մալենա», «Նախաճաշ Թիֆանիի մոտ», «Ռոմեո և Ջուլիետ», «Լեգենդ դաշնակահարի մասին», «Շինդլերի ցուցակը», «Կարիբյան ծովի ծովահենները», «Գլադիատոր», «Կնոջ բույրը», «Դաշնակահարը», «Մեկ անգամ Ամերիկայում», «Կնքահայրը», «Գահերի խաղը» և այլ ֆիլմերի սաունդթրեքները: Համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Lragir.am,
13-01-2022 23:35