Պոլսո Հայոց պատրիարքը վարակվել է կորոնավիրուսով

14-01-2022 11:30

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը վարակվել է կորոնավիրուսով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկանում ենք Պոլսո Հայոց պատրիարքության «Ֆեյսբուք»-ի էջից: Տեղեկության մեջ նշվում է, որ Սահակ Մաշալյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել հունվարի 13-ին և պատասխանը դրական է եղել: Սահակ Մաշալյանը կորոնավիրուսի դեմ պատվաստված է երկու դեղաչափով: Նշվում է, որ Պոլսո Հայոց պատրիարքը թեստի դրական պատասխանն ստանալուց անմիջապես հետո մեկուսացել է:

Lragir.am,
14-01-2022 11:30