ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ աշխատանքային պայմանագրի կնքման կարգի ու բովանդակության վերաբերյալ

14-01-2022 00:29

Աշխատանքային իրավունքների խախտումների հիմնական պատճառներից է այն, որ աշխատողները իրազեկված չեն լինում, թե ինչ իրավունքներ ու պարտականություններ ունեն: Տեղյակ չեն լինում, թե ինչի համար է անհրաժեշտ աշխատանքային պայմանագիրը, ինչպես է այն կնքվում և ինչ պետք է պարունակի: Մինչդեռ, պատշաճ ձևակերպված աշխատանքային պայմանագրի առկայությունն աշխատանքային իրավունքների երաշխավորման անփոխարինելի գրավական է: Ուստի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ աշխատանքային պայմանագրի կնքման կարգի ու բովանդակության վերաբերյալ: Տեսանյութը պատրաստվել է Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:

Lragir.am,
14-01-2022 00:29