Ավստրալիայի իշխանություններն անվավեր են դարձրել Նովակ Ջոկովիչի վիզան

14-01-2022 00:40

Ավստրալիայի ներգաղթի հարցերով նախարար Ալեքս Հոուքը որոշում է ընդունել սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի այցագիրը կրկին չեղարկելու եւ նրան երկրից արաքսելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին նշված է նախարարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է հունվարի 14-ին: Գերատեսչության ղեկավարի որոշմամբ՝ մարզիկի այցագիրը կրկին անվավեր է դարձվել, եւ նա ստիպված կլինի շուտով հեռանալու երկրից: Բացի դրանից, Ջոկովիչին երեք տարով կարգելվի մուտքն Ավստրալիայի տարածք, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Lragir.am,
14-01-2022 00:40