Ֆլայ Արնա՝ Հայաստանի ազգային ավիաընկերությունը բացահայտում է ապրանքանիշի վիզուալ ինքնությունը

14-01-2022 13:45

Ապրանքանիշի գույները ոգեշնչված են հայկական դրոշով, իսկ դիզայնն արտացոլում է մշտական շարժունակությունը. Ֆլայ Արնան խորհրդանշում է Հայաստանի ավիացիոն ոլորտի զարգացման նոր դարաշրջան  և այն  կնպաստի երկրի զբոսաշրջության, հյուրընկալության և գործարար միջավայրի զարգացմանը:   Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի առաջին, ամենամեծ բյուջետային փոխադրող օպերատորը` Էյր Արաբիա ընկերությունն, այսօր ներկայացրեց Ֆլայ Արնայի՝ Հայաստանի ազգային ավիաընկերության վիզուալ բրենդի ինքնությունը, որը կկիրառվի համատեղ ձեռնարկության կողմից: «Արնա» ֆիրմային անվանումը առաջացել է «Հայկական ազգային ավիաուղիներ» (Armenian National Airlines) ընկերության պաշտոնական անվանումից, որտեղ «AR»՝ Armenian բառից է վերցված, «N»՝ National-ից և «A»՝ Airlines-ից: Հանրային մրցույթից հետո ընտրված «Fly Arna» անվանումը արտացոլում է համատեղ ընկերության ոգին, որը կվերափոխի երկրի ավիացիոն ոլորտը: Հայաստանի դրոշի գույներից ոգեշնչված ՝ Ֆլայ Արնայի ապրանքանիշի և բրենդի ինքնությունն արտացոլում են  երիտասարդ, ժամանակակից ազգային ավիաընկերությունը, որը ձգտում է դառնալ օդային ճանապարհորդության առավել մատչելի և գերադասելի ընտրությունը Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Բրենդի արժեքներն են՝ հավակնությունն ավիաընկերության զարգացման և աճի ճանապարհին, համառությունը՝  ստեղծել ծառայություններ, որոնք իրական և շոշափելի արժեք են փոխանցում հաճախորդներին և նորարարություն՝ ոգեշնչելու ստեղծագործ լուծումներ, որոնք օգնում են պահպանել մրցակցային առավելությունը՝ միաժամանակ մնալով գործնական և արդյունավետ: Ոգեշնչված ապրանքանիշից և բրենդի էթոսից՝ Ֆլայ Արնայի ինքնաթիռի երանգներն արտացոլում են  պարզություն և հեռանկարային ավիաընկերություն, որը միշտ շարժման մեջ է՝ «A» տառը  ցուցադրված է օդանավի պոչին: Ապրանքանիշի ինքնությունը կարտացոլվի նաև օդանավի ինտերիերի, անձնակազմի համազգեստի և հաճախորդների բոլոր շփման կետերի միջոցով: ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանն ողջույնի խոսքում նշեց․ «Ֆլայ Արնայի ապրանքանիշի ինքնությունն իսկապես արտացոլում է Հայաստանի ոգին և էթոսը: Սա ընդգծվում է անվան որոշման հարցում հանրության ներգրավվածությամբ, կորպորատիվ ինքնության համար օգտագործվող գույներով և այն արժեքներով, որոնց վրա  հիմնված է լինելու Ֆլայ Արնան: Ֆլայ Արնայի վիզուալ ինքնության այսօրվա բացահայտումը ոգեշնչող քայլ է, որը մեզ մեկ քայլ ավելի է մոտեցնում ավիաթռիչքների մեկնարկին»: Էյր Արաբիա ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալիի խոսքով․ «Ֆլայ Արնայի վիզուալ ինքնության գործարկումը կարևոր առաջընթաց է ավիաընկերության մեկնարկի ճանապարհին:  Այս քայլը նաև նշանավորում է Հայաստանի ավիացիոն ոլորտի զարգացման նոր դարաշրջանի սկիզբը, որը ոչ միայն կնպաստի երկրի տնտեսական աճին, այլև հանրությանը կտրամադրի հուսալի և արժեքավոր փորձ: Մենք անհամբեր սպասում ենք դրա թողարկմանն առաջիկա շաբաթներին»: Ֆլայ Արնան հետևում է Էյր Արաբիա ընկերության բյուջետային հաջող բիզնես մոդելին՝ որպես բազա ընտրելով Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը: Ավիաընկերության շահագործման վկայականի (AOC) գործընթացը սկսվել է․ մեկնարկի ամսաթվի, շարժակազմի, ինչպես նաև ուղղությունների մասին լրացուցիչ մանրամասներ կհայտարարվի առաջիկայում: ԱՆԻՖ-ը և Էյր Արաբիան հայտարարել էին Հայաստանի նոր ազգային ավիաընկերության գործարկման համաձայնագրի մասին 2021 թվականի հուլիսին, որին հաջորդեց ավիաընկերության անվանակոչումը 2021 թվականի սեպտեմբերին՝ մասնակիցների հարյուրավոր առաջարկներից հետո: Ֆլայ Արնայի կայքը և սոցիալական մեդիայի էջերն այժմ ակտիվ են և կարելի է հետևել: Վերջաբան Ֆլայ Արնայի մասին Ֆլայ Արնան Հայաստանի ազգային ավիաընկերություն է, որը ստեղծվել է   Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և  Էյր Արաբիայի հետ  համատեղ: Հիմնական բազան տեղակայված լինելով Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ Ֆլայ Արնան հետևում է Էյր Արաբիայի կողմից գործարկվող հաջող բյուջետային բիզնես մոդելին, որը կենտրոնացած է օդային ճանապարհորդության հարմարավետության, հուսալիության և ցածր գնով բարձր որակ ապահովելուն:  Իմանալ ավելին: www.flyarna.com

Lragir.am,
14-01-2022 13:45