Հայաստանի հավաքականն ընկերական խաղ կխաղա Չեռնոգորիայի հետ

14-01-2022 15:06

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում ընկերական խաղ կանցկացնի: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականը մարտի 25-ին՝ Երևանում, ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի ընտրանու հետ: Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի ազգային հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա 2022 թ. մարտի 29-ին՝ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի «Ուլեվոլ» մարզադաշտում:

Lragir.am,
14-01-2022 15:06