Գագիկ Ծառուկյանը Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու մրցույթ է հայտարարել

14-01-2022 17:21

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքի նախաձեռնությամբ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու համար մրցույթ է հայտարարվել: «Իմ ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: Թող այն վերածննդի և լույսի ճանապարհ ցույց տա հայ ժողովրդին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ծառուկյանը:

Lragir.am,
14-01-2022 17:21