Վարանդայում աճյունների որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել

14-01-2022 20:19

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած` Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս տարհանվել և հաստատվել է ընդհանուր 1705 աճյուն: Առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

Lragir.am,
14-01-2022 20:19