Ազգային հերոս Վահագն Ասատրյանն այսօր կդառնար 45 տարեկան

14-01-2022 21:04

Հունվարի 14-ը Հայաստանի Ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանի ծննդյան օրն է: «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելել և Ազգային հերոսին հարգանքի տուրք են մատուցել հարազատները, մարտական ընկերները, բարձրաստիճան զինվորականներ, ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ: Տեղի է ունեցել հերոսի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն: Վահագն Ասատրյանը մարմնավորում էր իսկական հայ սպայի տեսակն ու կերպարը: Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնուրացության և անմնացորդ նվիրումի համար Վահագն Ասատրյանը հետմահու արժանացել է Հայաստանի Ազգային հերոս բարձրագույն կոչման:

Lragir.am,
14-01-2022 21:04