ՆԱՏՕ-ն աջակցություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

15-01-2022 11:39

ՆԱՏՕ-ն ողջունում է Մոսկվայում հունվարի 14-ին Հայաստանի և ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի էջում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում մշտական ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան: «ՆԱՏՕ-ն աջակցում է նրանց (խմբ.- Հայաստանի և Թուրքիայի) հարաբերությունների կարգավորմանը, ինչը կօգնի կայունություն հաստատել տարածաշրջանում: Մենք քաջալերում ենք Անկարային և Երևանին հետագա ջանքեր գործադրել»,- գրել է Խավիեր Կոլոմինան:

Lragir.am,
15-01-2022 11:39