Երևանում կանցկացվի հայ-ավստրիական գործարար համաժողով

15-01-2022 00:39

Երևանում փետրվարի 3-ին կանցկացվի հայ-ավստրիական գործարար համաժողով: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ համաժողովին մասնակցելու են շուրջ 20 ավստրիական ընկերություններ, որոնք փնտրում են գործընկերներ արդյունաբերության, փայտի, գարեջրագործության, գյուղատնտեսության, հիդրոէլեկտրակայանների, բանկային համակարգի, կրթության, անվտանգության, առողջապահության և այլ ոլորտներում: Էկոնոմիկայի նախարարությունը հայկական կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու հայ-ավստրիական գործարար համաժողովին: Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հունվարի 19-ն է:

Lragir.am,
15-01-2022 00:39