ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Ռուսաստան

15-01-2022 13:17

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն փետրվարի կեսերին կայցելի Ռուսաստան:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Լեհաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լուկաշ Յասինան: «Ամենայն հավանականությամբ փետրվարի 15-ին ԵԱՀԿ գործող նախագահը կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Մոսկվա այցը ԵԱՀԿ գործող նախագահի համար սովորական ընթացակարգ է, դա կապված է այն բանի հետ, որ Ռուսաստանն այս կազմակերպության ամենակարևոր անդամ երկրներից է»,- ասել է նա:

Lragir.am,
15-01-2022 13:17