Բքի ու ցածր տեսանելիության պատճառով փակ է Արցախը Հայաստանին կապող մայրուղին

15-01-2022 14:24

Բքի ու ցածր տեսանելիության պատճառով փակ է Արցախը Հայաստանին կապող գլխավոր մայրուղին: Այս մասին տեղեկացրին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: «Այս պահին Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում բուք է, Գորիս-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ը փակ է բքի պատճառով: Վայոց ձորի մարզի Սարավան-Սարալանջ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է:  Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց»,- նշված է հաղորդագրության մեջ: Արցախի ԱԻՊԾ-ն վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Lragir.am,
15-01-2022 14:24