Հայաստանում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի ևս 5-7 աստիճանով

15-01-2022 14:23

Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 15-ի երեկոյան ժամերին, 16-ին առանձին շրջաններում, 19-ին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Հունվարի 17-18-ը, 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը 15-17-ին աստիճանաբար կնվազի ևս 5-7 աստիճանով: Երևանում՝ հունվարի 15-ին երեկոյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն, 19-ին, 20-ի գիշերը սպասվում է ձյուն: Հունվարի 16-18-ը, 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Lragir.am,
15-01-2022 14:23