Կանադայի ԱԳ նախարարը վեցօրյա այցով կմեկնի Ուկրաինա

15-01-2022 15:50

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հաջորդ շաբաթ վեցօրա այց կիրականացնի Ուկրաինա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը,այս մասին հայտնում է Կանադայի արտաքին գործերի նախարարությունը: Արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ այցը «նպատակ ունի վերահաստատել Կանադայի հանձնառությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»: Հայտարարության մեջ նշվում է, որ Կանադան «աշխատելու է իր միջազգային գործընկերների հետ՝ աջակցելու իրավունքի վրա հիմնված միջազգային կարգին և պաշտպանելու ուկրաինացիների արժանապատվությունն ու մարդու իրավունքները»:

Lragir.am,
15-01-2022 15:50